Կորոնավիրուսի հարավաֆրիկյան հիմնամանրԷի առաջին դեպքն են գրանցել Ճապոնիայում: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը: 30-ամյա կնոջ մոտ, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանել Էր դեկտեմբերի 19-ին, անալիզները ցույց են տվել կորոնավիրուսի դրական արդյունք: Հետագա հետազոտությունները, որոնք անցկացվել են Վարակիչ հիվանդությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտում, ցույց են տվել, որ դա մուտացիայի ենթարկված վիրուսն Է, որը տարածում Է գտել ՀԱՀ-ում: Բացի այդ, հայտնի Է դարձել, որ եւս վեց մարդու մոտ հայտնաբերվել Է կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրԷ:
Այսպիսով, ընդամենը Ճապոնիայում 15 մարդ Է վարակվել կորոնավիրուսի նոր հիմնամանրԷով: Դեկտեմբերի կեսերին հայտնի Է դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: Ավելի ուշ Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է մեծ արագությամբ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից: Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին: ՀԱՀ-ի առողջապահության նախարարությունում նաեւ հաղորդել են, որ ծագումնաբանները հայտնաբերել են երկրի համար կորոնավիրուսի նոր մուտացիա, որը կոչվում Է 501.V2, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: