որոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը քննադատության Է ենթարկվում ընդդիմախոսների եւ եւ ԶԼՄ-ների կողմից, դարձել Է առեւտրական պատերազմի եւ աշխարհաքաղաքական վեճի օբյեկտ, կարծում Է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը:
Ընթանում Է կատաղի պայքար, որտեղ ոմանք վարկաբեկում են մյուսներին… Առաջինը, ինչը հարկավոր Է հաշվի առնել, այն Է, որ ծավալվել Է առեւտրական պատերազմ: Բացի այդ, քանի որ աշխարհը ձգտում Է պատվաստանյութ ստանալ, տեղի Է ունենում աշխարհաքաղաքական վեճ այն բանի շուրջ, թե ով այն կտրամադրի: Եվ ինձ թվում Է, որ մենք հենց դա ենք տեսնում Գամալեյայի անվան կենտրոնի պատվաստանյութի դեպքում, ինստիտուտ, որն արտադրում Է ռուսաստանյան պատվաստանյութը»,-հայտարարել Է Ֆեդենանդեսը TV PՕblica հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ով պատվաստումն Արգենտինայում մեկնարկում Է դեկտեմբերի 29-ին, պատրաստուկը հասցվել Է երկրի բոլոր նահանգներ: Անցյալ շաբաթ, Սուրբ ծնունդի նախօրյակին, ինքնաթիռով Արգենտինա Էր բերվել 300 հազար չափաբաժին պատվաստանյութ: Բացի այդ, երկիրը ռուսաստանյան պատաստանյութի լրացուցիչ չափաբաժինների մատակարարումների Է սպասում հունվարին եւ փետրվարին (համապատասխանաբար 5 եւ 14 միլիոն), որպեսզի պատվաստում ստանան բոլոր բժիշկները, 60-ից բարձր տարիքի մարդիկ, անվտանգության ծառայությունների աշխատակիցները: Պատվաստումը կամավոր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: