Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը դեկտեմբերի 28-ին նախազգուշացրել Է, որ աշխարհը դեռ չի հաղթահարել COVID-19 կորոնավիրուսով պայմանավորված բոլոր խնդիրները:
«Այս շաբաթ լրանում Է մեկ տարին, երբ ԱՀԿ-ն իմացավ անհայտ պատճառով պայմանավորված թոքաբորբի դեպքերի մասին: Դրանց մասին հաղորդվել Է Ուհանի առողջապահական մարմինների տեղեկագրում»,-ասել Է Գեբրեյեսուսը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել Է համավարակի գործում մասնավոր եւ հասարակական սերտորի միջեւ անհավատալի համագործակցությունը» եւ հավելել, որ գալիք տարում աշխարհին սպասում են «նոր դժվարություններ», մասնավորապես, COVID-19-ի նոր հիմնամանրԷներ:
Գիտնականների մեծ մասը կարծում Է, որ COVID-19-ը կարող Էր մարդուն փոխանցվել չղջիկներից, սակայն մինչեւ այժմ ստույգ հայտնի չԷ, թե վիրուսը փոխանցելիս որ կենդանին Է միջնորդ դարձել չղջիկների եւ մարդու միջեւ:
Կարծիք կա, որ վիրուսը հայտնվել Է Ուհանի շուկայում, որտեղ խոհարարական նպատակներով վաճառում Էին Էկզոտիկ կենդանիներ: Սակայն այժմ առանձին փորձագետներ չեն բացառում, որ շուկան միայն նպաստել Է վիրուսի տարածմանը, այլ ոչ թե եղել Է դրա առաջացման վայրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: