Մեծ Բրիտանիայում հայտարարել են մեկ շաբաթում առնվազն 2 մլն մարդ պատվաստելու անհրաժեշտության մասին
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում հայտարարել են մեկ շաբաթում առնվազն 2 մլն մարդ պատվաստելու անհրաժեշտության մասին

Կորոնավիրուսի տարածման նոր ալիքից խուսափելու համար հարկ Է, որ Մեծ Բրիտանիան մեկ շաբաթում 2 մլն մարդու պատվաստում ապահովի, կարծում են Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի (LSHTM) փորձագետները: Ամբողջ Անգլիայում վարակի տարածումը կանխելու համար ամենախիստ՝ չորրորդ մակարդակի սցենարը, նախատեսում Է դպրոցների փակում հունվարին եւ մեկ շաբաթում 2 մլն մարդու պատվաստում. դա միակ սցենարն Է, որը կնվազեցնի ինտենսիվ թերապիայի ծանրաբեռնվածության բարձրակետը եւ կիջեցնի առաջին ալիքի ժամանակ արձանագրված մակարդակը»,-ասվում Է LSHTM-ի հետազոտության մեջ: Նրանում նշվում Է, որ բնակչության ակտիվ պատվաստման բացակայության դեպքում հիվանդացության, հոսպիտալացման եւ կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացության դեպքերը «կարող են 2021 թվականին գերազանցել 2020 թվականի ցուցանիշները»:

Անցած հանգստյան օրերին ԶԼՄ-ների հաղորդագրություններում նշվել Է, որ Մեծ Բրիտանիան հունվարի 4-ից շրջանառության մեջ կդնի COVID-19-ի դեմ Oxford-AstraZeneca-ի մշակած պատվաստանյութը. սպասվում Է, որ դրան երկրի բժշկական կարգավորիչի կողմից հավանություն կտրվի մի քանի օրվա ընթացքում: Բրիտանական կառավարությունը դեկտեմբերի 24-ին հայտարարել Է, որ պատվաստման արշավի սկսվելուց ի վեր երկրում 600 հազար մարդ արդեն ստացել Է Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Այս երկրի իշխանությունները դեկտեմբերին հայտարարել են, որ երկրում արձանագրվել Է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Ավելի ուշ Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է մեծ արագությամբ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից: Այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիայում լրացուցիչ սահմանափակումներ են մտցվել վարակի տարածումը դանդաղեցնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր