Գաֆեսջյան արվեստի կենտրոնը վաճառքի է դրել աշխարհահռչակ հայ դիզայներ Մայքլ Արամի գործերից մի քանիսը, որոնք նրա՝ արտասահմանում վաճառվող աշխատանքների համեմատ բավականին էժան են: Նյուրքաբնակ հայ դիզայների մետաղե ստեղծագործությունները (սպասք, կահույք, ներքին հարդարանքի իրեր և այլն), աշխարհի լավագույն ցուցասրահներում և դիզայներական իրերի խանութներում վաճառվում են բարձր գներով: Հայաստանում ներկայացված նրա հավաքածուի ամենաէժան գինը գինու շշի պատվանդան է՝ խցանով, որ արժե 42 հազար դրամ, իսկ ամենաթանկը՝ 170 հազար դրամ արժեցող ճաշամանը: Գործերը ներկայացված են արվեստագետի ամենահայտնի հավաքածուներից՝ «Նուռ», «Կոճղ», «Սլիփի Հալլոու», «Ձիթապտղի ճյուղեր», «Օվկիանոս», «Սև խոլորձ» և այլն:
Մայքլ Արամը նաև հայկական թեմաներով մի շարք ստեղծագործությունների, հուշարձանների հեղինակ է, ինչպես՝ «Գաղթ» հուշարձանը՝ Նյու Յորքում, Հռոմի Պապի Հայաստան այցելության առթիվ պատրաստած Նոյան տապանի մանրակերտը, որը խաղողի վազով Հռոմի Պապն իր հետ Վատիկան է տարել: