Դժվար է թերագնահատել վահանաձև գեղձի աշխատանքի կարևորությունն օրգանիզմի համար: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ այս գեղձի աշխատանքի խանգարումներն ազդում են ողջ օրգանիզմի վրա՝ հանգեցնելով լուրջ խնդիրների: Գեղձի հիվանդությունների պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ:
Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև սննդակարգին և օգտագործել մթերք, որը բարենպաստ ազդեցություն կունենա գեղձի աշխատանքի վրա:
Խնձոր: Խնձորն օգտակար է ոչ միայն վահանաձև գեղձի, այլև ամբողջ օրգանիզմի համար: Այն կարող է պայքարել որոշ բակտերիաների դեմ և պաշտպանել օրգանիզմը հիվանդություններից:
Ծովամթերք: Ծովամթերքը հարուստ է B խմբի վիտամիններով և ցինկով: Այս տարրերը բարենպաստ ազդեցություն են ունենում իմունային համակարգի վրա:
Ծովային կաղամբ: Այս մթերքը հարուստ է յոդով, մի խումբ վիտամիններով և հանքանյութերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում վահանաձև գեղձի աշխատաքի վրա:
Սոխ: Սոխի պարբերական օգտագործումը դրական է ազդում վահանաձև գեղձի, ինչպես նաև լյարդի և սրտամկանի առողջության վրա: Այն մի խումբ տարրեր է պարունակում, որոնք մեծացնում են օրգանիզմի պաշտպանական կարողությունները:
Հատապտուղներ: Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, կարող են օգնել խուսափել հորմոնալ հավասարակշռության խախտումից:
Ընդեղեն և մեղր: Այս մթերքները կարող են օգնել ակտիվացնել վահանաձև գեղձի աշխատանքը: Կարող եք դրանք համադրել կիտրոնի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը