Այսօր առողջապահության փոխնախարար-հարկայինի օպեռ Արտյոմ Սմբատյանը, ով պարբերաբար փորձում է ցույց տալ, թե իբր առողջապահության ոլորտի գիտակ է և ամեն նման փորձից հետո հայտնվում է ծիծաղելի վիճակում, կրկին անգամ իր ֆեյսբուքյան էջում որոշել է անդրադառնալ 2020 թվականի որոշ առողջապահական ցուցանիշների:
Նա խոսել է պատերազմի ընթացքում մեր վիրավոր զինվորների շրջանում մահացության ցուցանիշից՝ այն անվանելով սանիտարական կորուստներ: Հիմա ո՞նց չասես, ա՛յ Արտյոմ ջան, մի բանից որ խելքդ չի հասնում, ինչո՞ւ ես մտնում դրա մեջ, դու հո մազոխիստ չե՞ս: Գոնե Վիկիպեդիա բացի ու կարդա, որ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ քո ասածը չի:
Ռազմական Սանիտարական կորուստները դրանք վնասվածքների, վիրավորումների և այլ պատճառներով առողջությանը հասցված վնասների հետևանքով (այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների) զինծառայողների կորուստների ընդհանուր թիվն է: Եթե դու գրում ես՝ «հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով սանիտարական կորուստները (վիրավորների մահացության) 1.65%-ի» (մեջբերումը քո խոսքն է), ուրեմն դու շարքային անգրագետ ես: Ու դեռ այդ խելքով էլ ուզում էիր դառնալ Պաշտպանության փոխնախարա՞ր:
Կամ, ասենք, այդ ո՞նց եք հաշվել սանիտարական կորուստները, եթե մինչ օրս չգիտեք ու չեք հրապարակել, թե քանի՞ վիրավոր ենք ունեցել այս պատերազմում և քանի՞ զոհվածներ: Համոզված եմ, որ չգիտեք: Իսկ այն վիրավոր զինծառայողնե՞րը, որոնց ժամանակին չի ստացվել տարհանել մարտի դաշտից և արդյունքում նրանք մահացել են, հաշվե՞լ եք: Իհարկե, չեք հաշվել: Հաշվեք, որ ցուցանիշը վատանա՞: Չէ՞ որ Ձեզ միայն ցուցանիշներն են հետաքրքիր:
Արտյոմ Սմբատյան, պարզապես իմացիր, որ որևէ ընդունված մեթոդաբանությամբ հաշվարկելիս չես կարող ստանալ սանիտարական կորուստների 1.65 %: Փառք ու պատիվ մեր բժիշկներին ու բուժքույրերին, որոնք կամավոր մեկնեցին Արցախ, զօր ու գիշեր աշխատեցին և փրկեցին հարյուրավոր կյանքեր: Գոնե դու և այդ բժիշկները լավ գիտեք, որ Առողջապահության նախարարությունը նրանց Արցախում կամ Հայաստանի հոսպիտալներում հայտնվելու հետ առանձնապես կապ չի ունեցել: Նրանք մեկնել են ԿԱՄԱՎՈՐ: Ու քիչ օգտագործեք այդ՝ «նախարարության կողմից գործուղված» եզրույթը, այլապես այդ «գործուղվածները» կարող են գալ և նախարարությունից պահանջել օրենքով իրենց հասանելիք գործուղման վճարները:
Կամ գրել ես, թե Քովիդից մահացությունը Հայաստանում համաշխարհային միջինից ցածր է և կազմում է 1.76 %: Կողքդ մի հասկացող մարդ չկա՞, որ ասի՝ Արտյոմ ջան, էդ ոնց ես ստացել այդ թիվը՞ : Վերցրել ու 158․000 հաստատված վարակակրի թիվը բաժանել ես հայտարարված 2775 մահացածների թվի վրա՞ :
Արտյոմ ջան, իսկ այն 15000 մարդկանցից, ով այս պահին հիվանդ է, մարդ չի մահանալո՞ւ․․․ Իսկ այն մոտ 700 մահերը, որ դասակարգել եք ԱՅԼ ՊԱՏՃԱՌԻՑ ՄԱՀԱՑԱԾ, հաշվե՞լ ես:
Արտյոմ ջան, բժշկական ստատիստիկան քո խելքի բանը չի եղբայր, մի խոսա, որ չխայտառակվես: Դու ավելի լավ կլինի բացառապես փողից խոսես:
ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ