«2020-ին սպասելիքներս մեծ էին ու դրական, բայց ի՞նչ ստացանք…». Անուշկա Մարգարյանը` Ամանորը չնշելու, ներքին ու արտաքին փոփոխությունների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«2020-ին սպասելիքներս մեծ էին ու դրական, բայց ի՞նչ ստացանք…». Անուշկա Մարգարյանը` Ամանորը չնշելու, ներքին ու արտաքին փոփոխությունների մասին

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Սարի աղջիկը» հեռուստասերիալում, ասում է` թվերի նշանակությանը հավատում է, թեեւ 2021-ի հետ աշխատում է սպասելիներ չկապել.

«Սպասելիքներ առանձնապես չունեմ: 2020-ին սպասելիքներս մեծ էին ու դրական, բայց ի՞նչ ստացանք… Ավելի շատ փորձում եմ դասեր քաղել, ոչինչ հենց այնպես չի լինում: Այս ամենը պատասխան է մեզ, հուսով եմ` բոլորս դասեր կքաղենք ու կփոխենք ինքներս մեզ` դառնալով ավելի լավը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:

«Գուցե տարօրինակ հնչի, բայց վերջին մի քանի տարին զգացել եմ, որ ինչ-որ ահավոր բան է լինելու: Մարդիկ սարսափելի չարացել են, ու դա զգում եմ ամեն պահի… Սկսել են գնահատել միայն նյութականը, ոչ մի հոգեւոր արժեք չի մնացել, ատում են իրար` սիրելու փոխարեն: Սա տիեզերքի պատասխանն է մեզ: Հավատքն իսպառ վերացել է, պետք է ուշքի գալ, արթնանալ…»,-համոզված է դերասանուհին:

Վերջին շրջանում Անուշկան դիմել է արտաքին փոփոխության` վերածվելով կարմրահերի, սակայն նշում է` տվյալ ոճափոփոխությունն իր դեպքում կապ չունի ներքինը փոխելու հետ: Ասում է` եթե չաշխատի ներաշխարհի վրա, ոչ մի կերպարանափոխություն չի ազդի տրամադրության վրա:

«Ոճային փոփոխությունը «Սարի աղջիկը» սերիալի կերպարիս համար էր: Երկար տարիներ ցանկացել եմ մազերս այդ երանգի ներկել, բայց վախեցել եմ: Նոր կերպարը ստիմուլ էր, բացի այդ` կերպարանափոխվելու կարիք կար: Իսկ կյանքում գույներ ավելացնելու համար արտաքին փոփոխություններն ինձ չեն օգնի, եթե ներսումս ոչինչ չփոխեմ…»:

Ամբողջությամբ՝ news.am



Նման նյութեր