Երբ դու կյանքում երբեք ոչ մի աչքի ընկնող բանի չես հասել՝ քեզ մնում է 2 ճանապարհ. կամ դառնալ մեծ ու հաջողակ մի երևույթի մասնիկ և դրանով թե քո մասնակցությունը բերել տվյալ երևույթի հաղթանակին, թե բավարարել ռեալիզացված լինելու քո ամբիցիաները, կամ նախանձել:
Թվում է, թե «նախանձը» այն վատ բաներից է, որ մարդկանց կողմից միշտ պետք է որ փնովվեր: Բայց արի ու տես, որ նախանձողների բանակը մեզանում ամենամեծն է: Եվ ըստ այդմ՝ անհաջողակների բանակը նույնպես: Անհաջողակները միշտ փորձում են գտնել պատճառ, թե ինչու իրենց մոտ չստացվեց: Ցանկը մեծ է. Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Ելցինը, Պուտինը, Սաշիկը, Մերսեդեսի «յաշիկը», հարկայինը, մաքսայինը, թաղայինը, վերևի հարևանը, հորոսկոպի նշանը, դուրս քաշող հանող տատմերը, Սուրենյանն ու սնդիկի սյունը վերջապես: Իսկ հաջողության ձգտողների համար կա 3 նախապայման՝ կրթություն, աշխատանք ու թասիբ:
Կրթություն, աշխատանք ու թասիբ: Անհնար է, որ այս 3 բաների տերը չհասնի հաջողության: ԲԱՑԱՌՎԱԾ է: ես ինձ համարում եմ հաջողակ մարդ: Ես, չունենալով մեծ հնարավորությունների տեր ծնողներ, կամ արյունակից հարազատներ, բացառապես այդ 3 գործոնների շնորհիվ, Գյումրիի իմ տնակից հասել եմ մինչև Արմենիա ՀԸ գլխավոր պրոդյուսերի պաշտոնին: Աշխատել եմ 7 տարի և 7 տարվա ընթացքում Արմենիա ՀԸ-ն եղել է բացարձակ առաջատար բոլոր ասպեկտներով՝ վարկանիշային, արտադրական, ստեղծագործական և ֆինանսական:
Ինձ այդ պաշտոնին չեն նշանակել իմ հարազատները, կամ ընկերները: Ինձ այդ պաշտոնին նշանակել եմ ԵՍ և կրթությունս, աշխատանքս ու թասիբս:
Իմ շրջապատում ես ունեցել եմ ընկերներ ու հարազատներ, ովքեր ունեին խանութներ, շատ լավ կապեր տարբեր տեսակի ու չափի պաշտոնավորների ու «գողականների» հետ, բայց երբ սեփական ապիկարության, սխալների ու ոչ ճիշտ աշխատանքի պատճառով իրենք կորցրել են այդ ամենը, արտագաղթելուց առաջ ու հետո մեղադրում են վերը թվարկածս բոլորին ու ամեն ինչը՝ այլ ոչ թե իրենց: Մարդիկ ունեցել ծաղկուն բիզնես, որը մտածել են, որ միշտ նույն կերպ է աշխատելու ու փող բերելու, բայց փոխվել են ժամանակներն ու մոտեցումները, իսկ իրենք մնացել են հինը: Արդյունքուն կորցրել են և բիզնեսը, և իրենց տները, ընկել են վարկերի տակ ու մեղադրում են խոսքի Սաշիկին: Հորս արև երդվում եմ՝ Սաշիկը ձեր բիզնեսի «պռավալի» հետ կապ չունի: Դուք էլ գիտեք, որ չունի: Դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, որ կապ չունի: Ուրիշին իրենց անհաջողությունների մեջ մեղադրողներն էլ գիտեն, որ բացի իրենցից ուրիշ ոչ մեկ մեղավոր չի դրանում, բայց քանի որ իրենք միջակություն են, նախընտրում են միջակությունների թրենդներով առաջնորդվել, որ «բոլորը մեղավոր են, բացի մեզնից: Դե մենք հոգու խորքում շատ ունակ ենք… չնայած մինչև հիմա նույնիսկ mail չունենք… ու չգիտենք դա ինչի համար է պետք…»:
նիկոլը բոլոր նրանց հավաքական կերպարն է: «ՆԱ ՖԻԳ, եթե ես գիտեմ, որ ոչ մի շանս չունեմ հաջողության հասնելու, որովհետև անկիրթ եմ, աշխատել չեմ սիրում, նախանձ եմ ու անթասիբ, ուրեմն գոնե նիկոլը թող մնացած բոլոր հաջողության հասածներին վարի տա: Մենք չհասանք իրենց, թող իրենք մեզ հասնեն..»: Տրամաբանությունը սա է: Ու իհարկե հաջողության հասած բոլոր մարդիկ անպայման «ծախված են ու ստրուկ»: Այս 2 ձևակերպումները բարձրացնում են «էժան, անկիրթ, փնթի, տգետ ու միջակ» զանգվածի ինքնագնահատականը:
նիկոլը հեռանալու է: Բայց հեռանալուց առաջ նա այսօր անելու է վերջին սրբապղծությունը: Իր ամանորի, այո՝ ԻՐ ամանորի, որովհետև մենք ԱՄԱՆՈՐ չունենք, ԻՐ ամանորի շոուն նա կանի ըստ երևույթին Եռաբլուրից…
Հիմա ասեմ, թե ինչու…
նիկոլը, խոստանում էր մեծացնել մարդկանց եկամուտները, հնարավորությունները, տնտեսությունը, բանակի մարտունակությունը, հայրենադարձությունը, բայց կարողացավ մեծացնել միայն Եռաբլուրը… Հենց դրա համար էլ, իր ամենամեծ ձեռքբերման մոտ էլ իր հերթական, բայց արդեն վերջին շոուն է անելու… Շոու է անելու նայելով այն միջակությունների աչքերին, ովքեր 30 տարի նույնիսկ չգիտեն էլ Եռաբլուրի տեղը…
Կուզենամ այս անգամ սխալված լինեմ… Բայց 2.5 տարի չեմ սխալվել… Իսկ իմ ընկերներից շատերի սխալի պատճառով՝ փոքրացավ հայրենիքս ու մեծացավ Եռաբլուրը…
Շնորհավոր ձեր ամանորը՝ միջակություններ…
Աստված ողորմի համավարակի և պատերազմի բոլոր զոհերի հոգիները…
Ռուբեն Մխիթարյանի էջից:
նիկոլը անհաջողակների և անհաջողությունների սիմվոլն է ու…
Опубликовано Ruben Mkhitaryan Четверг, 31 декабря 2020 г.