Ներկայացնում ենք հրապարակախոս Տիգրան Հակոբյանի Facebook-յան գրառումը.
«Իսրայելի պետության գոյության առաջին 60 տարվա ընթացքում պարզ էր, որ սփյուռքի հրեաները պետք է օգնեն պետությանը: Հետագա 60 տարիների ընթացքում Իսրայելը կօգնի սփյուռքին»:
Ցվի Խաուզեր, Իսրայելի կառավարության քարտուղար:
Մեր պետության հռչակումից անցել է ընդամենը 25 տարի…
Փորձեք շարունակել օգնել, ավելի շատ օգնել…
Արժանապատիվ, առանց մեծ հավակնությունների, մեղադրանքների, հիասթափության: Օգնեք հիմա, որպեսզի հետագայում Հայաստանն ու Հայաստանի քաղաքացին օգնեն ձեզ պահպանել ձեր ինքնությունը աշխարհի տարբեր երկրներում, պաշտպանել ձեր անվտանգությունը…: