Իրանը սկսում է ուրանի հարստացման գործընթացը մինչև 20 տոկոս
Advertisement 1000 x 90

Իրանը սկսում է ուրանի հարստացման գործընթացը մինչև 20 տոկոս

Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիան:

Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խորհրդարանի կողմից նախաձեռնած «Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» օրենքը, որը ենթադրում է 20 տոկոս և ավելի հարստացման մակարդակով ուրանի արտադրություն (սա համարվում է զենքի աստիճան):

«Իրանի նախագահը մի քանի օր առաջ հրամայել է սկսել հարստացումը՝ 20 տոկոս մակարդակի: Մի քանի ժամ առաջ մի շարք նախնական միջոցառումներից հետո … սկսվեց UF6 գազի (ուրանի հեքսաֆլորիդ) մատակարարման գործընթացը: Առաջին արտադրանքը կստացվի մի քանի ժամից», – ինչպես հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը՝ ասել է Ռաբիան:

Լուսանկարը` Vahid Salemi/AP



Նման նյութեր