Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը
Advertisement 1000 x 90

Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում իր տունտը այրող  Արարատ Աղաբեկյանը երեք պատերազմիների մասնակից Աշխարհապետն է։

«Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի  Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամք

Պատերազմի օրերին  Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում,  որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր,  բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։ Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է ։

Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն  կլիներ մեր ներկան»,- գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Արարատ Աղաբեկյանը ֆեյսբուքյան էջում տեղադրած  տեսանյութում ասում է. «Թասիբով շուռնուխեցին վառեց իր տունը։ Վառեց, որ թուրքի ձեռքին չմնա։ 30 տարվա այս ազատագրված մեր հողերը չենք թողելու թուրքին, մեր ուժն էս ա պատում, մենք՝ հասարակ մարդիկս, էս ենք կարողանում անել։ Բերեցիք, հասցրիք այս աստիճանի մեր ժողովրդին, որ մարդն իր տունը պետք է պաժար տա, թքեմ ձեր երեսին։ Թուրքը երբեք չպիտի ոտքն այդ տուն դնի ու ապրի։ Էս ղեկավարությունն ինչ էլ ուզի անել, ինչքան էլ սրբապղծություն անի, երբեք չի կարող սյունյաց աշխարհը հանձնել։

Նիկոլ, էս էլ քո նավագոդնի նվեր շուռնուխեցուց։ Ես իմ պաշտպանած գյուղում իմ տունը իմ ձեռքով վառում եմ»։

blognews.am