Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածին և իր վրդովմունքը հայտնել հոդվածում տեղ գտած մտքերի առնչությամբ:
«Այսինքն ամեն ինչում Ռուսաստա՞նն է մեղավոր: Այսինքն, այդ Նիկոլը չէ՞ր, որ պարում էր Շուշիում, այդ Նիկոլը չէ՞ր, որ պաշտոնից հեռացնում էր փորձված սպաներին, այդ Նիկոլը չէ՞ր, որ անփորձներին նշանակում էր պատասխանատու պաշտոնների, Նիկոլը չէ՞ր, որ փաստացիորեն պատրաստ չէր պատերազմին և արդյոք Նիկոլը չէ՞ գերագույն գլխավոր հրամանատարը: Ուղղակի խոսքեր չկան…»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Սոլովյովը՝ կից հրապարակելով Փաշինյանի հոդվածի ռուսերեն թարգմանությունը:
Հիշեցնենք, որ կառավարության մամուլի ծառայությունն այսօր ավելի վաղ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի հոդվածը Արցախի երրորդ պատերազմի մասին՝ «Ինչու սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչ հանգամանքների բերումով» խորագրով: