
Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն արդեն հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այս պահին Արցախում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագրի ստորագրման արարողությունը: