Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 309–ով և դարձել 160853։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11695 մարդ (-480), կատարվել է 601768 թեստավորում (+1462), առողջացել են վարակվածներից 146576-ը (+817)։ Գրանցվել է մահվան 2890 (+12) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել (692)։