Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում գործող հատուկ նշանակության բժշկական ջոկատը (МОСН) շարունակում է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Հոսպիտալի աշխատանքի մեկնարկից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակիչ (այդ թվում՝ 138 երեխա) մասնագիտական բուժօգնություն է ստացել: Դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել շարժական հոսպիտալում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ պրոֆիլային մասնագետների զննումից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ։