ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը «տխմար տղա» է անվանել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստին: Այս մասին հաղորդել է NBC News-ը:
«Այդ տխմար տղան՝ Ջոշ Էռնեստը, ես չգիտեմ, խոսում է արդյոք նախագահ (Բարաք) Օբամայի հետ: Գիտեք, ճիշտ մամուլի քարտուղար ունենալը շատ կարևոր է, որովհետև նա (Էռնեստը) շատ վատն է տեղեկատվություն ներկայացնելու առումով: Նա կարող է դրական բանն այնպես հայտնել, որ դա վատ հնչի»,- հայտարարել է Թրամփը հետընտրական շրջագայության շրջանակներում Փենսիլվանիայի նահանգում ունեցած ելույթի ժամանակ:
Դեկտեմբերի 14-ին Էռնեստը Թրամփին մեղադրել է, թե նա իմացել է Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա Ռուսաստանի կողմից իբր կազմակերպված հաքերական գրոհների մասին, հաղորդել է CNN-ը: Նրա խոսքով՝ ընտրված նախագահը «հավանաբար, իրազեկված է եղել», որ Ռուսաստանը միջամտում է ընտրարշավին՝ վնաս հասցնելով իր ընդդիմախոսներին: