Երեկ երգչուհի Սոնա Ռուբենյանը նշում էր ծննդյան 23-րդ տարեդարձը: Երգչուհուն մի շարք անակնկալներ են մատուցել, բայց պարզվում է, դրանցից ամենատպավորիչը եղել է վերջինիս մտերիմներից մեկի` Մարիամի անակնկալը: Մարիամը Սոնային նվիրել է աշխարհահռչակ Սթինգի համերգի տոմս, ինչը տեսնելուց հետո Սոնան չի կարողացել զսպել արցունքները: