ՀՐԱՏԱՊ․ Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Սպիտակ տուն և պահանջում են չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները:
ԱՄՆ-ում հրաձգություն է սկսվել Կապիտոլիումի շենքի մոտ, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում: Վաշինգտոնի իշխանությունները պարետային ժամ են մտցրել:
Ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ և այլ միջոցներ։
Այսօր ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ քննարկման ժամանակ Կոնգրեսը պետք է հաստատեր նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շուրջ 60 սենատորներ հանդես են եկել Արիզոնա նահանգում ընտրիչների կատարած քվեարկության արդյունքները հաստատելու դեմ։
Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը դադարեցրել է նիստը՝ հայտարարելով, որ կլինի լրացուցիչ քննարկում։