Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք, առողջացել է 812 մարդ
Advertisement 1000 x 90

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք, առողջացել է 812 մարդ

Հայաստանում հունվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161 հազար 54 դեպք, որոնցից 147 հազար 388-ն` առողջացած, 2901-ը` մահվան ելքով: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 070 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 602 հազար 986 թեստավորում:

Հունվարի 6-ին կատարվել է 1218 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք: Առկա է 812 առողջացած և 11 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 695 է: