Ֆրանսիան գերիներին ազատելու ջանքերին և ՀՀ-ի տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել
Advertisement 1000 x 90

Ֆրանսիան գերիներին ազատելու ջանքերին և ՀՀ-ի տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին:

«Երկրի ղեկավարն անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման (ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում) հոկտեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո»,-նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում նախագահը տեղեկացրել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հունվարի 6-ին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:



Նման նյութեր