Լուսինե Թովմասյանը դստեր և ամուսնու հետ 2017-ը կդիմավորի ԱՄՆ-ում. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լուսինե Թովմասյանը դստեր և ամուսնու հետ 2017-ը կդիմավորի ԱՄՆ-ում. life.tert.am

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը պատրաստվում է ամուսնու ու դստեր հետ 2017 թվականը դիմավորել ԱՄՆ-ում: Նա նշել է, որ մեծ խանդավառությամբ ու հեքիաթային մթնոլորտում է անցկացնելու Ամանորը: Tert.am Life-ը ֆոտոշարք է իրականացրել և զրուցել գեղեցկուհի մայրիկի հետ:

-Լուսինե, 2016-ը Ձեզ համար…

1-copy

-Ընտանիքիս հետ կապված հուզական տարի էր: Բալիկս սկսեց իր առաջին քայլերն անել՝ քայլել, խոսել: Այս տարին ակնթարթային անցավ Արիանայի հետ: Չեմ հասցրել աշխատանքում ինչ-որ բան անել: Զբաղվել եմ միայն դստերս խնամքով: Շատ աշխույժ է, ինչպես արդեն նկատեցիք՝ ֆոտոշարքն իրականացնելիս: Նրա հետ օրս սկսում եմ ծիծաղով: Շատ նման է ինձ: Երբ նայում եմ աղջկաս, իմ մանկությունն եմ հիշում: Ի տարբերություն Արիանայի, ես մի փոքր խելոք էի:

-2016-ին բացթողումներ եղե՞լ են:

img_6271-copy

-Այո, գրեթե չեմ աշխատել: Բայց գալիք տարում այդ բացթողումը պետք է լրացնեմ և էլ ավելի շատ աշխատեմ:

-3-րդ տարին է՝ Ամանորը դիմավորում եք Արիանայի հետ: Ինչպե՞ս են անցել նախորդ տարիները և ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել այս տարի փոքրիկի հետ:

img_6301-copy

-Աղջիկս ծնվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին: 2015-ից բան չենք հասկացել, կարելի է ասել, որ սա երկրորդ տարին է: Ամուսնուս և փոքրիկիս հետ 2017-ը դիմավորելու ենք  ԱՄՆ-ում: Արիանան արդեն մեծ է և կարող ենք օդանավով երկար ճանապարհ գնալ: Միացյալ Նահահանգներում են ապրում ամուսնուս մայրն ու եղբայրը: Այս տարի նրանք չկարողացան գալ, այդ իսկ պատճառով մենք ենք գնալու: Ընտանեկան տոնը միասին ենք դիմավորելու:

img_6329-copy

img_6434-copy

img_6505-copy

img_6609-copy

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր