Երգչուհի Սիրուշոն այսօր՝ հունվարի 7-ին, նշում է ծննդյան 34-ամյակը: Հայկական շոու-բիզնեսի արքայադուստրը, ինչպես նրան հաճախ անվանում են, մեծ ավանդ ունի հայկական ազգային երաժշտության ճանաչման հարցում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Սիրուշոն երգում է վաղ հասակից. փոքր տարիքում նա արդեն ներկայացնում էր Հայաստանը միջազգային հարթականերում, իսկ 2008-ը երգչուհու կյանքում բեկումնային էր: Հենց այդ տարի նա Դեր Հովայի հետ հեղինակած «Քելե-Քելե» երգով Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, որը մինչ օրս Հայաստանի գրանցած լավագույն ցուցանիշներից է տվյալ մրցույթում: «Եվրատեսիլ»-ից հետո հայ երգչուհին ցանկալի ու պահանջված դարձավ ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական բեմերի համար:
Սիրուշոյի այսօրվա ոճի յուրահատկություններից է ազգայինի ու ժամանակակիցի միքսը՝ ինչպես երաժշտության, այնպես էլ կերպարի մեջ: 2016-ին երգչուհին թողարկել է «Արմատ» ձայնասկավառակը, որտեղ զետեղված են բացառապես ազգային մշակումներ: Նույն խորագրով Սիրուշոն համերգային շրջագայություններ է ունեցել մի շարք երկրներում՝ այնտեղ էլ ներկայացնելով հայկական երգն ու մշակույթը, իսկ նրա թողարկած արծաթյա զարդերը լավագույն օրինակն են ազգայինի ու ժամանակակիցի միաձուլման:
Երգչուհու ոճը հաճախ ներշնչման աղբյուր է հանդիսանում նրա բազմահազարանոց երկրպագուների եւ հետեւորդների շրջանում: NEWS.am STYLE-ն առանձնացրել է 5 թրենդ, որոնք բնորոշ են երգչուհու կերպարներին եւ շատ հայուհիների կողմից կրառելի են դարձել հենց Սիրուշոյից ոգեշնչման արդյունքում:
Ծոպերով զգեստներ
Casual սանրվածք եւ հյուսքեր
Աքսեսուսրներ ու գլխազարդեր
Ազգային տարազի տարրեր
Արծաթյա զարդեր` ազգային տարրերով