
Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։
Արդարդատության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և այսօր «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։
Մյուս մանրամասները՝ առաջիկայում։