2016 թվականը նահանջ տարի է և շարունակում է զարմացնել իր «նահանջ» անակնկալներով։ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ընտանիքում կարծես թե ճաքեր են նշմարվում։ Ինչպես տեղեկացնում է inform-ua.info-ն, Քիմ Քարդաշյանը վաղուց է դավաճանում ամուսնուն, և Քանյեի հոգեբանական ծանր վիճակը հենց այդ պատճառով է։ Արևմտյան լրատվամիջոցի խոսքով՝ Քիմի նոր սիրեկանը 28-ամյա ֆուտբոլիստ Մարքեթ Քինգն է։
Այժմ Քանյեն Քիմի հետ չի ապրում, և դավաճանության փաստն ամեն բան բացատրում է։ Սիրեկանները դեռ պաշտոնական հայտարարություններ չեն անում, սակայն նրանց մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Մարքեթի ֆուտբոլային թիմի անդամները շատ դժգոհ են նրա նոր հարաբերություններից։ Նրանք կարծում են, որ Քիմը կկործանի ֆուտբոլիստին և խորհուրդ են տալիս հեռու մնալ աստղային ընտանիքից։
inform-ua.info