Նատալին հասցրել է տոնածառը շրջելու փորձ անել. Ռուզաննա Անդրեասյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նատալին հասցրել է տոնածառը շրջելու փորձ անել. Ռուզաննա Անդրեասյան. life.panorama.am

Երգչուհի Ռուզաննա Անդրեասայնը Life.panorama.am-ին պատմել է, որ այս Ամանորն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տոնական տրամադրությունն ամբողջությամբ ընկալում է նաև փոքրիկը.

«Նախորդ տարի աղջիկս` Նատալին, ընդամենը 1.5 ամսական էր ու բնականաբար չէր ընկալում տոների հետաքրքրությունները, իսկ այս տարի արդեն ուրիշ է` ամանորյա զարդարանքները, լույսերն ու աքսեսուարները անմիջապես շեղում են աղջկաս ուշադրությունը, իր անուշիկ ժպիտով նայում, զմայլվում ու ցանկանում է շոշափել դրանք»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.

«Մեր տանն արդեն տեղադրել ենք տոնական եղևնին ու ամանորյա այլ զարդարանքները, ասեմ, որ Նատալին հասցրել է մեկ անգամ տոնածառը շրջելու փորձ անել: Նրան շատ է հետաքրքիրում այս ամենը, ամեն անգամ քնից արթնանալիս անմիջապես վազում է դեպի տոնածառը ու ուրախությամբ նայում լույսերին»:

Ռուզաննա Անդրեասյանի ցանկությունը 2017-ից շատ պարզ է, միաժամանակ շատ կարևոր.

«Ցանկանում եմ, որ 2017-ին խաղաղություն լինի ամբողջ աշխարին, թող որ նոր տարին սեր ու բարիք բերի բոլորին: Թող երջանիկ տարի լինի բացառապես բոլորի համար: Առանձնահատուկ ոչինչ չեմ ուզում, ես գոհանում եմ այն ամենից, ինչ ունեմ, ուղղակի շատ եմ ուզում, որ միշտ երջանիկ և ուրախ մթնոլորտ տիրի շուրջս»,- հավելեց նա:

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը` Ռուզաննան պատմեց, որ արդեն իսկ նոր ծրագրեր ունի գալիք տարվա համար, մինչ տարեվերջ էլ հետաքրքիր նախագծում կներկայանա.

«Նոր երգ եմ գրել, որը պլանավորում ենք ներկայացնել հանդիսատեսի դատին արդեն գալիք տարում: Իսկ մոտ օրերս կներկայացվի մի գեղեցիկ ամանորյա տեսահոլովակ, որտեղ երգում են հայ մայր երգչուհիներն ու Մհերը, հենց նա էլ հանդիսանում է այս ծրագրի հիմնադիրը: Տեսահոլովակում երգչուհիներն իրենց երեխաների հետ հանդես կգան: Ասեմ, որ շատ եմ ողջունում Մհերի այս գաղափարը, շատ բարի ու լուսավոր երգ է, որը, համոզված եմ, բարձր տրամադրություն կհաղորդի հանդիսատեսին»,- ավարտեց երգչուհին:

Լուսանկարը՝ exclusive.am-ի