Ռեփեր Տիմուր Յունուսովը «Տիմատի» ապրանքանիշի գրանցման հայտ է ներկայացրել։ Փաստաթղթերը ներկայացվել են «Ռոսպատենտ»։
«Ըստ հայտի՝ «Տիմատի» ապրանքանիշը գրանցվում է ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման դասով՝ №25, 37 եւ 44, ինչն այդ ապրանքնիշերի հնարավորություն է տալիս պատրաստել ու վաճառել հագուստ, կոշիկ եւ գլխարկ»,- գրում է «Մոսկվա» գործակալությունը։ Այս դասակարգումը հնարավորություն է տալիս նաեւ զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ, հագուստի մաքրմամբ, բժշկական եւ հոգեբանական ծառայություններ մատուցել, ինչպես նաեւ զբաղվել այգեգերծությամբ եւ արտամարմնային բեղմնավորմամբ։
Տիմատին հայտնի է որպես «Black Star» ապրանքնիշի հիմնադիր, որի ներքո հանդես են եղել ռուսական ռեփի բազմաթիվ աստղեր։ Հուլիսին նա Instagram-ում հայտնեց ընկերությունունից հեռանալու մասին։ Նոյեբերին մոսկովյան հարկային ծառայությունն արգելափակել է «Black Star» երաժշտական ապրանքանիշի հաշիվները։