Կոնգրեսական կինը ելույթի ընթացքում մեջբերել է Հիտլերի խոսքերը` հայտարարելով, որ նա ճիշտ էր (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կոնգրեսական կինը ելույթի ընթացքում մեջբերել է Հիտլերի խոսքերը` հայտարարելով, որ նա ճիշտ էր

Իլինոյս նահանգից Կոնգրեսի ներկայացուցիչ Մերի Միլլերը Կապիտոլիումի առջև հունվարի 5-ին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ադոլֆ Հիտլերի ճշմարտացիության մասին, որից հետո բախվել է հասարակական քննադատության հետ: Այդ մասին հայտնում է WCIA հեռուստաալիքը։

Այսպես, «Մայրերը՝ հանուն Ամերիկայի» հանրահավաքի ժամանակ կինը հայտարարել է երեխաների սրտերի ու մտքերի համար պայքարելու անհրաժեշտության մասին։

«Եթե մենք մի քանի ընտրություն հաղթենք, մենք միևնույնն է՝ պարտվելու ենք։ Այնքան ժամանակ, քանի դեռ չենք գրավել մեր երեխաների սրտերն ու միտքը։ Սա ճակատամարտ է։ Մի հարցում Հիտլերը ճիշտ էր։ Նա ասել է․ «Նա, ով երիտասարդություն ունի՝ ապագա ունի»,-հայտարարել է նա։

Ելույթի տեսագրությունը հրապարակվել է Twitter-ում։

armeniasputnik.am



Նման նյութեր