ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների արձագանքները
Advertisement 1000 x 90

ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների արձագանքները

Կապիտոլիումի վրա Դոնալդ Թրամփի կողմնակիցների հարձակումից հետո, ասիացիները ծաղրական հրապարակումներ են արել ԱՄՆ-ի «քաղաքակիրթ հասարակության» և «ժողովրդավարության» վերաբերյալ:

Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրեսի շենք մուտք գործելուց և այնտեղ իրականացրած անկարգություններից հետո, որոշ չինական լրատվամիջոցներ, այդ իրադարձությունները համեմատել են 2019 թ. Հոնկոնգում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ առաջացած քաոսի հետ:

Չինական The Global Times թերթը հինգշաբթի օրը Վաշինգտոնում Թրամփի կողմնակիցների իրականացրած անկարգությունների լուսանկարների կողքին, հրապարակել է Հոնկոնգի ցուցարարների նկարները, որոնք 2019 թվականի հուլիսին գրավել էին Տայպեյի օրենսդրական խորհրդի շենքը:

Weibo չինական կայքի օգտատերերն ԱՄՆ մայրաքաղաքում չորեքշաբթի օրվա անկարգությունները որակել են որպես «գեղեցիկ տեսարաններ»:  Վաշինգտոնի իրադարձությունների մասին լուրը լայնորեն քննարկվել է համացանցում և ունեցել 230 միլիոն այցելու:

Չինացի օգտատերերը նշել են, որ արևմտյան երկրների առաջնորդներն աջակցելով  Հոնկոնգում ժողովրդավարությունը պաշտպանող ցուցարարներին և դատապարտելով Վաշինգտոնում ժողովրդավարությունը պաշտպանող ցուցարարներին. փաստեցին, որ վարում են երկստանդարտ քաղաքականություն:

Չինաստանը ԱՄՆ-ում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է անապահովության ու անկարգությունների կապակցությամբ:

Դոնալդ Թրամփի կողմնակիցների շարունակական բողոքի ցույցերից և Կոնգրեսի շենքի դեմ հարձակումից հետո, հինգշաբթի օրը Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունն իր քաղաքացիների հորդորել է զգույշ լինել:

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ամերիկյան հասարակության մեջ անկարգությունների տարածմանն ու ապակայունացմանն ուղղված Թրամփի գործողությունները ժողովրդավարության ոտնահարում են:

Թրամփի կողմնակից Նարենդրա Մուդին Թվիթերում գրել է, որ իշխանության խաղաղ փոխանցումը պետք է շարունակվի, և որ ժողովրդավարական գործընթացը չի կարող ուղեկցվել անօրինական բողոքի ցույցերով:

Ճապոնիայում ԱՄՆ կողմնակիցները հայտարարել են, որ ամաչում են Թրամփի անտեղի և հակաժողովրդավարական գործողությունների համար, որոնք ապակայունացնում են ամերիկյան հասարակությունը:

Ճապոնիայի կառավարության կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբո Կատոն հինգշաբթի օրը մտահոգություն է հայտնել ամերիկյան հասարակության մեջ անապահովություն տարածելու Թրամփի նվաստացուցիչ քայլի կապակցությամբ,  և ամերիկացի ընտրողներին կոչ արել դադարեցնել ոտնահարել ժողովրդավարության սկզբունքները:

Չորեքշաբթի օրը, Վաշինգտոնում  բախումներ են տեղի ունեցել ընտրությունների արդյունքների դեմ բողոքող Թրամփի կողմնակիցների և Ջո Բայդենի կողմնակիցների միջև:

Կապիտոլիումի դիմաց տեղի ունեցած բախումների ընթացքում, Թրամփի կողմնակիցների հարձակման պատճառով սպանվել է 4 մարդ:  52 հոգի ձերբակալվել է:

Դոնալդ Թրամփի կողմից իր կողմնակիցներին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման հրահրելուց հետո, Սպիտակ տան երեք ավագ խորհրդականներ  կոչ են արել  դադարեցնել համագործակցությունը նախագահի թիմի հետ:

Թրամփը շատ բարկացած է Բայդենի վրա՝ 2020-ի նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո: Այս պարտությունը, բացի խայտառակությունից ու նվաստացումից,  ոչ մի ձեռքբերում չի ունեցել այն անձի համար, ով ամերիկյան պետական ահաբեկչության խորհրդանիշն է:

parstoday.com



Նման նյութեր