Հայաստանում հունվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161 794 դեպք, որոնցից 148 893-ն` առողջացած, 2922-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9279 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 606 809 թեստավորում:
Ինչպես նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում, մեկ օրում կատարվել է 2123 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 379 նոր դեպք, գրանցվել են 932 առողջացում և 14 մահվան դեպք:
Մեկ օրում արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 700 է: