8 իմաստուն խորհուրդ բարդ ժամանակները հաղթահարելու համար
Advertisement 1000 x 90

8 իմաստուն խորհուրդ բարդ ժամանակները հաղթահարելու համար

  1. Ինչ էլ լինի, ձեր կյանքը շարունակվելու է

Շատ է պատահել, որ մեր կյանքի ճանապարհին ստիպված ենք եղել ինքներս մեզ հանել խորն անդունդից ու կյանքը սկսել նոր էջից: Այդպիսի պահերին այդ խնդիրն անհավանական հերոսություն կարող է թվալ, բայց դա այդպես չէ, և սովորաբար, երբ մենք ոտքի ենք կանգնում, կյանքը նոր գույներով ու հեռանկարներով է բացվում մեր առջև:

  1. Նեգատիվ էմոցիաները հաղթահարելու համար դուք պետք է դրանք վերապրեք

Ցավոք, շատերն իրենց ողջ ուժերը ներդնում են էմոցիոնալ ցնցումներից խուսափելու համար: Մենք աշխատում ենք խեղդել ցավը՝ արհամարհելով այն: Բայց պետք է հիշել, որ պետք չէ այդ ցավի վրա երկար կենտրոնանալ: Դրա համար էլ, վերջիվերջո, մենք պետք է վերապրենք այդ էմոցիաները դրանք հաղթահարելու համար:

  1. Մի մոռացեք շնորհակալ լինել այն ուրախությունների համար, որոնք մեզ տալիս է կյանքը

Հաճախ մենք տառացիորեն խճճվում ենք մեր կյանքի նեգատիվ ասպեկտների մեջ: Մի արեք այդպես: Եթե դուք շարունակ ձեր մտքում պահեք միայն տհաճ պահերը, դուք կդադարեք նկատել այս աշխարհի պարզ գեղեցկությամբ լի պահերը:

  1. Եթե ձեր բեռը չափազանց անտանելի է դառնում, այնքան ուժեղ դարձեք, որ կարողանաք տանել այն

Գոյություն ունեն մի քանի բաներ, որոնք մենք ի վիճակի չենք փոխել, և նախկին անհաջողությունները հենց դրանց էլ վերաբերում են: Բայց փոխանակ փորձեք թեթևացնել ձեր բեռը, պետք է  դրան վերաբերվեք՝ որպես կարևոր կենսափորձի ու բավականաչափ ուժեղ դառնաք այն մինչև վերջ տանելու համար: Կյանքը շարունակ ուսուցում է ու հսկայական փորձ:

  1. Թևաթափ մի եղեք

Կլինեն պահեր, երբ հաղթանակի փոխարեն՝ դուք սարսափելի անհաջողություններ կկրեք: Ամեն դեպքում կյանքը շարունակվում է, և դուք չպետք է թևաթափ լինեք, այլ աշխատեք առաջ գնալ: Անհաջողությունից հետո մի մոռացեք ժամանակ գտնել այդ իրավիճակին այլ տեսանկյունից նայելու:

  1. Երբեք չդադարեք ժպտալ ու ծիծաղել

Ծիծաղն իսկապես լավագույն դեղամիջոցն է, և երբեմն մենք լաց չլինելու համար պետք է ծիծաղենք: Ձեզ կամ ձեր կյանքին այնքան լուրջ մի վերաբերվեք, որ դադարեք ծիծաղել: Չարժե այդքան խորանալ սեփական մութ խորխորատներում:

  1. Թույլ մի տվեք վախին տիրել ձեր կյանքին

Եթե դուք ձեր օրերն անցկացնում եք վախի մեջ կարևոր որոշում կայացնելուց առաջ, որովհետև մտածում եք, որ այն կարող է սխալ լինել, ապա դուք երբեք դուրս չեք գա ձեր կոմֆորտ գոտուց ու չեք հայտնվի բարդ իրավիճակում, որը ձեզ թույլ կտա բարելավել ձեր կյանքը: Իսկապես արժեքավոր ոչ մի բանի դուք չեք հասնի՝ ձեր ճանապարհին բազում խոչընդոտներ չհաղթահարելով:

  1. Մարտահրավերները մեր կյանքն իմաստավորված են դարձնում

Խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանց վերաբերվեք՝ որպես լավագույն կյանքով ապրել սկսելու հնարավորության: Հենց խնդիրների հետ բախվելուց հետո ենք մենք ամենամեծ թռիչքները կատարում մեր անձնային զարգացման մեջ:

Պատրաստեց 168.am-ը