Նյութափոխանակության արագությունից կախված է ոչ միայն քաշը, այլև ինքնազգացողությունը, էներգիայի մակարդակը, մթերքի մշակումը: Med2.ru-ի հաղորդմամբ՝ մի խումբ ամենօրյա սովորություններ դանդաղեցնում են նյութափոխանակությունը:
Ճիշտ չեք նախաճաշում: Նախաճաշը չափազանց կարևոր է նյութափոխանակության աշխատանքի համար: Շատերն առհասարակ բաց են թողնում նախաճաշը: Մասնագետները պնդում են, որ նախաճաշը պարտադիր է, այն պետք է հավասարակշռված լինի:
Եթե շատ սպիտակուցներ և քիչ քանակով ածխաջրեր օգտագործեք, բավարար էներգիա չեք ստանա: Հակառակն անելու դեպքում չեք կարողանա մկանային զանգված ձեռք բերել: Հավասարակշռեք սննդակարգը. դրանում պետք է բավարար քանակով սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր ներառված լինեն:
Բավարար չեք քնում: Քիչ քնելն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի և հորմոնալ հավասարակշռության վրա՝ երկու գործոն, որոնք կարևոր դերակատարում ունեն նյութափոխանակության կարգավորման գործում:
Խիստ դիետաներ: Անմարդկային տանջանքների միջոցով արդյունքներ ակնկալելուց առաջ մտածեք՝ որքան եք վնասում օրգանիզմին, այդ թվում՝ նյութափոխանակությանը: Խիստ դիետաները բացասական ազդեցություն են ունենում նյութափոխանակության արագության վրա, իսկ դրանց ավարտից հետո ավելորդ կիլոգրամները սովորաբար վերադառնում են:
Մոռանում եք բավարար քանակով հեղուկ օգտագործել: Նյութափոխանակության համակարգի բնականոն աշխատանքի համար կարևոր է նաև ջրային հավասարակշռությունը: Մի մոռացեք բավարար քանակով ջուր խմել օրվա ընթացքում, ինչպես նաև հաշվի առեք, որ սուրճն ու թեյը հեղուկը դուրս են բերում օրգանիզմից:
Չեք կառավարում սթրեսը: Սթրեսը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի, այդ թվում՝ նյութափոխանակության համակարգի աշխատանքի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը