Ցյանլունի կնիքը վաճառվել է 22 միլիոն դոլարով
Advertisement 1000 x 90

Ցյանլունի կնիքը վաճառվել է 22 միլիոն դոլարով

Պեկինում կայացած աճուրդում, Drouot աճուրդային տունը վաճառել է Չինաստանի Ցյանլուն կայսեր կնիքը, որը կառավարել է XVIII դարում: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոտն աճուրդով վաճառվել է 22 միլիոն դոլարով: Դա 20 անգամ գերազանցում է հազվագյուտ իրի գնահատման արժեքը և համաշխարհային ռեկորդ է:

Կնիքը ձեռք է բերել չինացի հավաքորդ, որի անունը չի հայտնվում: Այն պատրաստված է կարմիր և դեղնավարդագույն երանգի ստեատիտից և զարդարված է մի քանի վիշապներով:

Աճուրդային տան ներկայացուցչի խոսքով, Ցյանլուն կայսրն ունեցել է շուրջ 1800 կնիք, դրանցից 700-ը կորել են, իսկ 1000-ը պահվում են Պեկինի թանգարանում:



Նման նյութեր