«Misis Globe 2015», «Միսիս Եվրոպա 2016» տիտղոսակիր, մոդել Աննա Դեմիրխանյանն ընտրյալ ունի:
Գեղեցկուհին իր սիրելիի` Դավիթ Արաբյանի մասին լուրը հայտնել է ֆեյսբուքում. հրապարակել է նոր լուսանկարներ և գրառում կատարել. «Երջանիկ եղեք: Բոլորին սեր, երջանկություն եւ հասկացողություն, և իհարկե հաջողություն։ Իսկ մեզ նույնպես, կրկնակի, եւ առաջնահերթ»:
Աննայի հետ փորձեցինք կապ հաստատել: Գեղեցկուհին մեզ հետ զրույցում չցանկացավ այլ մանրամասներ բացահայտել, միայն հաստատեց լուրը և ասաց. «Իմ կյանքում հիմա մեծ սեր կա»: