Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»,- նշել է Մանե Գևորգյանը