Ո՞ր ոչ ակնհայտ նշանները կարող են վկայել կաթվածի մասին
Advertisement 1000 x 90

Ո՞ր ոչ ակնհայտ նշանները կարող են վկայել կաթվածի մասին

Կաթվածի գլխավոր ախտանիշներ են համարվում կրծքավանդակում սուր սավը կամ ճնշումը, սակայն կան նաև այլ խնդիրներ, որոնք կարող են վկայել սրտի կաթվածի մասին:

Ինչպես հայտնում է Express-ը, Լանքաստերի համալսարանից պրոֆեսոր Ադամ Թեհլորը պնդում է, որ պետք է մտահոգի ատամնափառը: Դրա վրա ակտիվորեն զարգանում են «վատ» բակտերիաներ, որոնք կարող են հայտնվել արյան հոսքի մեջ, անոթների բորբոքում առաջացնել և կաթվածի պատճառ դառնալ:

Մասնագետը նաև պնդում է, որ պետք է զգաստացնի նաև բերանում թթու համը:

Բացի այդ, կաթվածի նշան կարող է լինել ծնոտի ցավը, որը շատերը նկարագրում են որպես սուր ատամնացավ: Այդ բոլոր ախտանիշների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի:

med.news.am