Ամերիկյան Metallica թրեշ-մետալ հանրաճանաչ խումբը հայտնվել է Լոս Անջելեսի մեծ վաճառատներից մեկում և մսի բաժնի վաճառողի հետ երգել իր Enter Sandman հիթը, հաղորդում է TMZ-ը:
Խմբի անդամներ Ջեյմս Հեթֆիլդը, Լարս Ուլրիխը, Քըրք Հեմեթը և Ռոբերտ Թրուհիլիոն ներկայացում են կազմակերպել ամերիկացի կատակաբան Բիլ Այքների «Փողի հարց» զվարճահանդեսի նկարահանումների ժամանակ:
Metallica-ն գոյություն ունի 1981 թվականից: Խումբը դարձել է ամենահանրաճանաչ խումբը թրեշ-մետալի այսպես կոչված մեծ քառյակից, որի մեջ մտնում էին նաև Slayer-ը, Megadeth-ը և Anthrax-ը: Նոյեմբերի 18-ին խումբը թողարկել է «Hardwired…To Self-Destruct» նոր ալբոմը՝ տասներորդը Metallica-ի սկավառակների թողարկման պատմության մեջ և առաջինն ութ տարվա ընթացքում: Դրանից մեկ օր առաջ խումբը You-Tube-ում հրապարակել էր ձայնապնակի բոլոր 12 կոմպոզիցիաների տեսահոլովակները: