Վրաստանի կառավարությունը հրաժարվեց հունվարի 16-ից մեղմացնել սահմանափակումները
Advertisement 1000 x 90

Վրաստանի կառավարությունը հրաժարվեց հունվարի 16-ից մեղմացնել սահմանափակումները

Վրաստանի կառավարությունը որոշում Է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Արգելքները կգործեն մինչեւ փետրվարի 1-ը, հունվարի 11-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ վարչապետին կից միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

«Մենք ցանկանում ենք մինչեւ փետրվարի 1-ը պահպանել կետային սահմանափակումների ռեժիմը: Մեր խնդիրն Է մինչեւ փետրվարի 1-ն այդ երկու – երեք շաբաթն օգտագործել բիզնեսի հետ ակտիվորեն շփվելու համար: Մենք հուսով ենք, որ փետրվարի 1-ից կսկսվի անվտանգ շրջանը, եւ մենք կկարողանանք սկսել սահմանափակումների վերացումը»,- ասել Է Տուռնավան:



Նման նյութեր