Tert.am-ը գրում է․ «ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո կարող է «սարսափելի կռիվ» սկսվել Ամերիկայի ու Ռուսաստանի միջև: Նման կանխատեսում է արել ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովևը YouTube-ի Соловьёв LIVE ալիքի եթերում, որտեղ նա իրավիճակը քննարկել է քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկիի հետ:
Հեռուստահաղորդավարը վստահ է, որ ամերիկյան նոր իշխանությունները կենտրոնանալու են Ռուսաստանի սահմանների շուրջ լարվածության գոտիներ ստեղծելու վրա: Առաջին հերթին, ըստ Սոլովյովի, ԱՄՆ-ն կսկսի հակառուսական աշխատանքներ իրականացնել Կենտրոնական Ասիայում: Դրա համար Պետդեպարտամենտում արդեն ստեղծվում է հատուկ ուղղություն:
«Նրանք չեն պատրաստվում ներքին գործերով զբաղվել: Հասկանալի է, որ կատակներն ավարտվել են, և այժմ սարսափելի կռիվ է լինելու, միևնույն ժամանակ պարզ է, որ կռիվն այս տարի է լինելու»,-նշել է Սոլովյովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ»։