ՀՀ արդարադատության նախարարի անցած տարվա դեկտեմբերի 17-ի հրամանով «Երեւան–Կենտրոն» (ԿԳԲ–ի պադվալ–Ա․ Դ․) քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության կայքէջից։ Նշենք, որ նախկին պետ Կարեն Ավետիսյանը ընդամենը երկու ամիս դիմացավ։ Նա «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ-ի պետ էր նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։
Աղասի Խաչատրյանը 42 տարեկան է, քրեակատարողական ծառայությունում է մոտ 20 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Մինչեւ ՔԿՀ պետ նշանակվելը` Աղասի Խաչատրյանը զբաղեցնում էր քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր։
Ի դեպ, հետաքրքիր մեկ փաստ։ 2011 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց «Արթիկ» ՔԿՀ-ից, նրան մինչեւ դրսում հավաքված կողմնակիցների մոտ ուղեկցեց Աղասի Խաչատրյանը։ Վերջինս այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ