
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը՝ «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով:
Աս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ցուցահանդեսին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներն ու պատանիները: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են մասնակցել անկախ տարիքից:
Ցուցահանդեսին ներկայացվող չափանիշներն են՝
2 D նկարի համար առավելագույն չափը՝ 70×50 սմ,
3 D նկարի համար առավելագույն չափը՝ 100x70x40 սմ, առավելագույն քաշը՝ 10 կգ:
Մեկ մասնակիցը կարող է ներկայացնել առավելագույնը 2 գործ՝ նույն տեխնիկայով նկարած (նկարչություն, գեղանկարչություն, լուսանկարչություն, ֆիլմ, անիմացիա, կերամիկա, փայտ), և մի քանի գործ՝ տարբեր տեխնիկաներով նկարած:
Ընդունվում են միայն լավ որակի թղթով տպված լուսանկարները:
Ֆիլմերի/անիմացիաների տևողությունը պետք է լինի առավելագույնը 3 րոպե:
Անհրաժեշտ է ներկայացնել միայն աշխատանքների բնօրինակները:
Արդյունքները կամփոփվեն 2021 թվականի մայիսի սկզբին:
Մրցույթի պայմանների մասին ամբողջական տեղեկությունը հասանելի է www.mdvv-lidice.cz կայքէջում: