RT-ի և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է Տիգրան Քեոսայանի նախկին կնոջը. Ալյոնա Խմելյնիցկայան 50 տարեկան է դարձել։
«Այլոնա, դու բարի, քրիստոնեական գթասրտության բարձրագույն նմուշի մարդ ես։ Իսկ ես դա յուրաքանչյուր մարդու առաջին ու գլխավոր հատկանիշն եմ համարում։ Դու բարեսիրտ ես, միշտ ուրախ և կարողանում ես կյանքի այդ անհատնում ուրախությամբ վարակել, անկեղծ ես, հմայիչ, միշտ գրավիչ, բազմաթիվ տաղանդներ ունես, կարեկից ես և ի վերջո հազվագյուտ, անթերի գեղեցիկ կին։ Իմ և քո որոշ հետևորդներ զարմանում են, թե «որտեղ էին Տիրգանի աչքերը»։ Եվ ես նրանց հետ լիովին համաձայն եմ։
Բացի այդ՝ դու ինտելիգենտ, իմաստուն ու պատշաճ մարդ ես։ Եվ հենց դրա շնորհիվ մեր պատմությունը չվերածվեց գռեհիկ բազմասերիանոց սկանդալի, որին ժանր բոլոր կանոններով պետք է վերածվեր։ Ես սա հրապարակային գրում եմ, որ մարդիկ իմանան՝ այդպես պատահում է։ Կյանքում նմանատիպ իրավիճակներում կարելի է պահպանել արժանապատվությունը, քրիստոնեական ներումը, իմաստություն ու ըմբռնումը։
Ալյոնա, հարազատս, դու, իսկապես, հարազատ ես ինձ։ Ես երջանիկ եմ, որ մենք հիմա մեծ, մշտապես մեծացող ընտանիք ենք, և գիտեմ, որ դու ևս ուրախ ես դրա համար։
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես զանգահարեցիր Տիգրանին Քսյուշայի ծննդյան օրն ինձ հետ և ինչպես այդ գիշեր մենք ընկերուհիներ դարձանք, քանի որ տեսանք, որ անկախ մասնագիտություններ, հետաքրքրությունների և բեքգրաունդի տարբերություններից՝ ամենակարևորի հարցում նման ենք։ Միշտ եղիր այնքան երջանիկ, որքան հիմա ես։ Քո երեխաներով, սիրելի տղամարդով, հաջողությամբ, հանդիսատեսի սիրով, ընկերներով, մեզ բոլորով և անծանոթ մարդկանց, հիվանդ երեխաներին անգնահատելի օգնությամբ, որին տրվում ես քեզ բնորոշ կրքով ու համառությամբ։ Ես քեզ, իսկապես, շատ եմ սիրում»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։