ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին հոդվածում ստել է
Advertisement 1000 x 90

ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին հոդվածում ստել է

«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը երբեք չի տարել լոկ 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։

Այս մասին նշվում է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագախ․ Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ հարցերով հանձնակատար Իգոր Պոպովի տարածած հայտարարության մեջ՝ ի արձագանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածի։

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է դիվանագետը։



Նման նյութեր