Փաշինյանի, Պուտինի և Բայդենի շները. երկրների առաջնորդներն ու նրանց ընտանի կենդանիները. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանի, Պուտինի և Բայդենի շները. երկրների առաջնորդներն ու նրանց ընտանի կենդանիները. armeniasputnik.am

Քաղաքական գործիչների և պետությունների ղեկավարների ընտանի կենդանիները հաճախ ոչ պակաս հայտնի են դառնում, քան նրանց տերերը։ Եվ հաճախ է պատահում, որ որպես ընկերական ժեստ երկրների առաջնորդները միմյանց կենդանիներ են նվիրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ շուն ունի, քան երեխա` չորս երեխա, հինգ շուն։ Շների անուններն են` Կայլո, Արջուկ, Ամպիկ, Մոլլի և Բոնբոր։ Վերջինիս Հայաստանի վարչապետին է նվիրել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան 2020 թվականի մարտին Թբիլիսիում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 15 տարի լաբրադոր էր պահում` Կոննիին։ Շունը նույնիսկ դարձել էր «Օգոնեկ» ամսագրի հերոսը։ Կոննիի մահից հետո Ռուսաստանի նախագահն այլ կենդանիներ պահեց՝ բուլղարական հովվաշուն և 2012 թվականին Ճապոնիայի նահանգապետի նվիրած շունը:

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երկու շուն ունի ՝ գերմանական հովվաշներ Մեյջորն ու Չեմպիոնը ։ Հետաքրքիր է, որ տասը տարվա ընթացքում առաջին անգամ Բայդենի շնորհիվ Սպիտակ տանը կատու կհայտնվի։ Հենց կատու է Բայդենը խոստացել կնոջը ընտրություններում հաղթելու դեպքում։

Դոնալդ Թրամփն ընտանի կենդանիներ չունի, իսկ Բարաք Օբաման շուն ուներ` Բո անունով։ Հայտնի կատվասեր էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։

Հետաքրքիր է, որ 1920-ական թվականներից հետո, երբ ԱՄՆ առաջնորդ Ջոն Քալվին Քուլիջա կրտսերի կատուն կորել էր, նախագահական կատուների վզից վզնոցն են կախում, որոնց վրա գրված է «Սպիտակ տուն»։

Մեր ֆոտոշարքում տեղ են գտել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ իր Նեմո շան հետ, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ՝ կատվի` Փեդլսի հետ, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն՝իր կենդանու հետ և այլն:

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի նվիրած շան հետ

Վլադիմիր Պուտինն իր ընտանի կենդանիների հետ

Ջո Բայդենն իր շան հետ

Էմանուել Մակրոնն իր շան հետ

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասթին Արդենի կատուն

Միշել Օբաման և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջա Բայդենի կինը շան հետ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կինը` շան` Դարսիի հետ

Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը իր շան հետ

Մալազիայի վարչապետ Նաժիբ Ռազակն իր կատվի հետ

Բարաք Օբաման իր շան և զավակների հետ Սպիտակ տան բակում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջաոնսոնը իր կատվի`Լարրի հետ

Բիլ Քլինթոնը կնոջ և կատվի հետ. 1996թ.

Ջորջ Բոշն իր շան` Բարնիի հետ Սպիտակ տանը

Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերի կինը` լրագրող Դորիս Շրյոդեր-Կեպֆն իր շան հետ Հանովերում, 2005

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր շան հետ

armeniasputnik.am