«Սա դավաճանություն է. Փաշինյանը վաճառել է Լեռնային Ղարաբաղը. գինը հայտնի է». Սեմյոն Բաղդասարով
Advertisement 1000 x 90

«Սա դավաճանություն է. Փաշինյանը վաճառել է Լեռնային Ղարաբաղը. գինը հայտնի է». Սեմյոն Բաղդասարով

Ռուսաստանաբնակ հայտնի քաղաքագետ և վերլուծաբան Սեմյոն Բաղդասարովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և նշել, որ Ղարաբաղյան վերջին պատերազմում տեղի ունեցածը ոչ թե պարտություն էր, այլ դավաճանություն:

«Պարոն Փաշինյանը դավաճանել և վաճառել է Լեռնային Ղարաբաղը: Եվ ոչ միայն Արցախը:

ԱՄՆ-ն վաղուց է ցանկանում Զանգեզուրով ուղիղ «միջանցք» ստանալ՝ Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից գազի և նավթի խողովակաշարային համակարգ ստեղծելու համար: Այս ամենը վկայում է այն մասին, որ Փաշինյանը վաճառել է Լեռնային Ղարաբաղը: Գինը հայտնի է»,-գրել է Բաղդասարովը: