Հոլանդիայում սկսել են հանցագործների դեմքերի ճանաչման ծրագիր օգտագործել
Advertisement 1000 x 90

Հոլանդիայում սկսել են հանցագործների դեմքերի ճանաչման ծրագիր օգտագործել

Նիդեռլանդների ոստիկանությունը ձեռնամուխ է եղել դեմքերի ճանաչման ծրագրի օգտագործմանը, որի տվյալների բազայում տեղ են գտել հանցագործությունների մեջ կասկածվողները, փախստականներն ու այցագրեր ստանալու համար դիմած անձինք, տեղեկացնում է Dutch News հրատարակությունը:

Կասկածվող և որոնվող անձանց տվյալների բազայում ներառվել են շուրջ 800 հազար մարդկանց լուսանկարներ: Այդ անձանցից նրանք, ովքեր անմեղ կճանաչվեն, կբացառվեն տվյալների բազայից, բայց դեռևս պարզ չէ՝ որքան ժամանակ կպահանջի լուսանկարների հեռացումը ծրագրից: Նորամուծությունը թույլ կտա ավտոմատ կերպով լուսանկարները համեմատել դիտարկման խցիկների և ոստիկանների համազգեստին տեղակայված խցիկների նկարահանումների հետ:

Փախստականները, արտաքսման ենթակա անձինք և երկիր մուտքի այցագրերի համար դիմած օտարերկրյա քաղաքացիները հայտնվել են տվյալների առանձին բազայում: Դրանից օգտվելու հնարավորություն է տրամադրվում միայն դատախազության թույլտվությամբ:



Նման նյութեր