Հարավային Կորեայի կառավարությունը դեկտեմբերի 16-ին առաջին անգամ տագնապի ամենաբարձր մակարդակն է հայտարարել երկրի թռչնաֆերմաներում թռչնագրիպի վիրուսի արագ տարածման պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Մենք կարծում ենք, որ H5N6 վիրուսի մանրէահիմքը շատ ավելի վտանգավոր է 2014 թականի H5N8 վիրուսի մանրէահիմքից՝ տարածման ավելի բարձր արագությամբ: Վնասի չափը նույնպես աճում է ավելի արագ, քան նախորդ շրջանում (2014 թվական), ամսական մորթվում է մինչև 16 միլիոն թռչուն»,- ասված է Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ: