
Աննա Հակոբյանը՝ մոսկովյան հանդիպումների մասին Mediaport-ի հրապարակումից հետո հրաժարվել է Ռուսաստանի դաշնային անվտանգության աշխատակիցների ծառայություններից։
Mediaport-ի փոխանցմամբ՝ Փաշինյանի տիկնոջ անունից շնորհակալություն են հայտնել ռուս անվտանգության աշխատակիցներին՝ հայտնելով, որ Աննա Հակոբյանը այս պահից հրաժարվում է փարոսիկներով մեքենայից և իրեն կսպասարկեն միայն իր հետ Հայաստանից եկած «ախրանիկները»։
Mediaport-ը գրում է , որ առաջիկայում մի շարք այլ ուշագրավ մանրամասներ կհրապարակի։