Ճապոնիայի ադմինիստրատիվ եւ նորմատիվ բարեփոխումների նախարար Տարո Կոնոն հնարավոր Է համարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումը: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
«Ես պետք Է ասեմ, որ բոլոր սցենարները հնարավոր են: Օլիմպիական կոմիտեն պետք Է որ մտածեր պլան Բ-ի, պլան Գ-ի մասին: Իրադրությունը բարդ Է: Պետք Է պահեստային պլան լինի»,-մեջբերվում Է Կոնոյի խոսքը: Այսպիսով, ինչպես նշում Է Associated Press-ը, «Կոնոն հնարավորություն Է թողել Խաղերի հնարավոր չեղարկման համար»: Նրա հայտարարությունը հակասում Է Ճապոնիայի մյուս պաշտոնատար անձանց դիրքորոշումներին, որոնք հայտարարել են, թե Օլիմպիադան անպայմանորեն կկայանա, գրում Է գործակալությունը:
Ճապոնիան առնվազն 25 մլրդ դոլար Է ծախսել Օլիմպիական խաղերի կազմակերպման վրա: Օլիմպիադան պետք Է անցկացվի 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, իսկ Պարալիմպիադան՝ 2021 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը: Իսկ սկզբում այն պետք Է անցկացվեր մեր տարի առաջ, բայց կորոնավիրուսի համավարակը խափանել Է պլանները: Ավելի վաղ Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոսիրո Մուտոն հերքել Է Խաղերի հնարավոր չեղարկման մասին հաղորդագրությունները: Ճապոնիայի կառավարությունը դեռեւս նույնպես այն կարծիքին Է, որ Օլիմպիադան կկայանա եւ կանցնի «անվտանգ»: Ներկայում Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաներում արտակարգ դրության ռեժիմ Է գործում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով: Համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել Է ավելի քան 302 հազար մարդ, 4,2 հազարից ավելին մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: