
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն արձագանքել է շրջանառվող այն տեղեկությանը, թե Հայաստանում ադրբեջանական արտադրության հյութեր են վաճառվում:
«Մեր ընկերության կողմից հայաստանյան շուկայում իրացման նպատակով արտադրվող կամ ներմուծվող ցանկացած ապրանքատեսակի փաթեթավորումը անցնում է վերանայման տարբեր փուլեր և խիստ համապատասխանում է ՀՀ և ԵԱՏՄ կիրառելի կարգավորումներին, փաթեթավորման վրա առկա են տվյալ կարգավորումներով պահանջվող լեզուներով սահմանված տեքստեր՝ հայերեն/ռուսերեն, որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն տեքստ, արտադրանքը համապատասխանում է որակի և անվտանգության միջազգային և տեղական պահանջներին»,-նշվում է ընկերության տարածած հայտարարությունում։